30/03/2011 19:20
Հայաստանի գավաթ. «Միկա»-«Բանանց»` 3:3
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Երևանի «Միկան» այսօր հյուրընկալել էր «Բանանցին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի` 3:3 հաշվով: Իսկ դա նշանակում է, որ «Բանանցի»` եզրափակիչ մտնելու հնարավորություններն այս պահի դրությամբ ավելի բարձր են: Պատասխան խաղում ավելի փոքր հաշվով ոչ-ոքիի դեպքում հենց «Բանանցը» պայքարը շարունակելու իրավունք կստանա` շնորհիվ արտագնա խաղում խփած գոլերի քանակի:
«Միկա»-«Բանանց» 3:3
Երևան, «Միկա» մարզադաշտ:
Մրցավար` Սուրեն Բալիյան:
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 33, 90+3, Դոն Ֆանգժու, 52 («Միկա»), Բրունո Կորեա, 17, Վալտեր Պողոսյան, 26, Արարատ Առաքելյան, 45+1 («Բանանց»):