30/03/2011 14:21
Հայ մարզիկները Չեխիայից մեդալներով վերադարձան
Չեխիայում կայացած բռնցքամարտի «Գրան Պրիի» մրցաշարից հայ մարզիկները ձեռնունայն չեն վերադարձել: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած 4 բռնցքամարտիկներից երեքն արժանացել են բրոնզե մեդալների: Խոսքը 60 կգ քաշային Արա Պուլուզյանի, 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանի և 75 կգ քաշային Տիգրան Արմենակյանի մասին է: Մյուս մասնակիցը` Արամ Ավագյանը, չկարողացավ որևէ մրցանակ նվաճել, սակայն հայաստանյան թիմի ելույթը, ընդհանուր առմամբ, կարելի է լավ գնահատել: