30/03/2011 18:53
Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների հետ
րցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը և երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության և պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ:
Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական և հասարակական հատվածների, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ:
Հանդիպմանը ներկա էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: