30/03/2011 09:52
Ջորջ Քլունին կարող է վկայություն տալ Բեռլուսկոնիի դատավարությանը
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանները մտադիր են դատական լսումներին որպես վկա ներգրավել հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին, նաև 77 այլ անձանց: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Ապրիլի 6-ին Միլանում մեկնարկում է Բեռլուսկոնիի դեմ դատավարությունը: Իտալիայի վարչապետը մեղադրվում է անչափահաս Կարիմա Մահրուգի (Ռուբի) հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, ում Բեռլուսկոնին վճարել է 13 անգամ:
Վկաների ցանկում ընդգրկված է նաև Քլունիի ընկերուհին` թոփ-մոդել և հեռուստահաղորդավար Էլիզաբեթ Կանալիսը: Ենթադրվում է, որ Ռուբին տեսել է Քլունիին և Կանալիս Բեռլուսկոնիի վիալյում կազմակերպված խնջույքներից մեկի ժամանակ:
Հատկանշական է, որ թե՛ Իտալիայի վարչապետը, թե՛ Ռուբին հերքում են սեռական կապ ունենալու մեղադրանքը: