30/03/2011 11:17
Շերոն Սթոունը կվարի Գորբաչովի պատվին կազմակերպված համերգը
Այսօր Լոնդոնի Թագավորական պալատի Ալբերտի անվան մշակույթի և գիտության սրահում տեղի կունենա ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ծննդյան 80-ամյակին նվիրված բարեգործական համերգ: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի օնկոլոգիական հիվանդների բուժմանն աջակցող MacMillan Cancer Support և Ռայիսա Գորբաչովայի անվան միջազգային հիմնադրամներին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երեկոն կվարեն դերասաններ Շերոն Սթոունն ու Քեվին Սփեյսին: Ելույթ կունենան նաև Վալերի Գերգիևը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին, Իգոր Կրուտոյը, Scorpions խումբ և շուրջ 15 համաշխարհային և ռուսական աստղեր:
Քիչ տպավորիչ չէ նաև հյուրերի ցանկը, որտեղ նշված են դերասանուհի Միլա Յովանովիչի, Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոյի, դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցնեգերի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջոն Մեյջորի անունները: