30/03/2011 10:28
Տիկրիտում ահաբեկչության հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել
Իրաքյան Տիկրիտ քաղաքում, որտեղ երեքշաբթի գրոհայինները 2 պայթյուն էին իրականացրել և պատանդներ վերցրել, ավելի քան 50 մարդ է զոհվել, հաղորդում է Լենտա.ռու-ն` հղում անելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Զոհերի թվում են իրաքյան ոստիկանության գնդապետ և Սաբահ Ալ-Բազիի լրագրող, ով համագործակցում էր Reuters-ի հետ:
Մինչ այժմ հայտնի չէ պատանդների թիվը: Հայտնի չէ նաև, թե որքան գրոհային է մտնում խմբի մեջ, որը գրավել էր վարչական շենքը:
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը կազմակերպել են «Ալ-Քաիդայի» գրոհայինները: Սակայն ո՛չ «Ալ-Քաիդան», ո՛չ էլ Իրաքի տարածքում գործող այլ ահաբեկչական խմբավորում դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Սադամ Հուսեյնի հայրենի քաղաք Տիկրիտը գտնվում է Բաղդադից 140 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Քաղաքում բնակվում է շուրջ 30 հզ. մարդ: