30/03/2011 11:09
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարային էներգաբլոկը կարող է ծածկվել կտորով
Ճապոնական իշխանությունները քննարկում են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարային էներգաբլոկը կտորից պատյանով փակելու հնարավորությունը` կանխելու ճառագայթման տարածումը: Այս մասին, համաձայն «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հաղորդել է «Ֆրանս Պրեսսը»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Թե ինչ տեսակի գործվածք կարող է օգտագործվել, չի հաղորդվում:
Բացի այդ, համաձայն աղբյուրի, քննարկվում է նաև աղտոտված ծովի ջուրը տանկերներով «հավաքելու» հնարավորությունը: