30/03/2011 12:55
ԼՂՀ ՊԲ. «Ադրբեջանի քարոզչությունը այլ մարտավարությամբ է շարժվում»
«Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն այժմ այլ մարտավարությամբ է շարժվում՝ այս անգամ հայկական կողմին մեղադրելով լրագրողների ուղղությամբ կրակ արձակելու մեջ, ինչը խոսում է նրանց քարոզչության մտացածին լինելու մասին: Նման բան չկա և չէր էլ կարող լինել»,- անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր Ակնի (նախկին Աղդամի շրջան) հետ շփման գծում հայկական կողմը կրակահերթ է արձակել Ադրբեջանի կողմից տեսանկարահանումներ իրականացնող լրագրողների ուղղությամբ:
Ս.Հասրաթյանի հավելմամբ՝ ԼՂՀ ՊԲ-ն 1994 թվականից ի վեր, շփման գծի ողջ երկայնքով միակողմանիորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ մարտի 5-ին կայացած Սոչիի հանդիպումից հետո՝ առավել ևս: