30/03/2011 10:07
Պան Գի Մունը կօգնի լիբիացիներին հաղթահարել ճգնաժամը
Լիբիայի հարցով Լոնդոնում տեղի ունեցած խորհրդակցությանը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ վճռական գործողությունները կանխեցին Լիբիայում հումանիտար աղետը:
«Երբ սկսվեցին օդային հարվածները, կառավարական զորքերը մոտենում էին Բենգազիին, և արյունահեղությունն անխուսափելի էր», - համաձայն Ինտերֆաքսի` ասել է Պան Գի Մունը:
Միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ միայն նման միջոցներով անհնարին է լուծել ճգնաժամը և գտնել քաղաքական որոշում, որը կհամապատասխանի լիբիական ժողովրդի ձգտումներին:
Այդ իսկ պատճառով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը վերադառնում է Լիբիա, որտեղ «հանդիպումներ կունենա ինչպես կառավարության, այնպեսլ էլ ընդդիմության հետ»:
Պան Գի Մունը համոզված է, որ օրակարգում լիբիացիներին օգնություն տրամադրելն է` անցումային պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: