30/03/2011 16:33
«Ալիևն ինքնուրույն պատերազմ սկսող քաղաքական գործիչ չէ»
«Իլհամ Ալիևն այն մեծ տրամաչափի քաղաքական գործիչը չէ, որ ինքնուրույն կարողանա պատերազմ սկսել: Բարեբախտաբար, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը խաչաձևված են ու լարված, այդ պատճառով էլ արդեն երկար տարիներ է` հետաձգվում է պատերազմը, ինչպես նաև` հետաձգվում է Ղարաբաղյան հարցի կարգավորումը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքերով` վերջին շրջանում միջին արևելքում` մասնավորապես Լիբիայում, տեղի ունեցան գործընթացներ, որոնք առաջացրին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հակասությունը: «Հետևաբար կա վտանգ, որ եթե արևմուտքը համարձակվի զորքեր տեղակայել Լիբիայում, Ռուսաստանն էլ կարող է նման կերպ վարվել Հարավային Կովկասում` մասնավորապես Արցախում, ինչը վկայում է կարճատև պատերազմի վտանգի մասին»,- ընդգծեց Ժ. Սեֆիլյանը:
Նա կոչ արեց հետևել Լիբիայի գործողություններն: