31/03/2011 12:07
Հայ շախմատիստները` Դուբայի մրցաշարում
Արդեն հայտնի է Հայաստանի այն շախմատիստների ցուցակը, ովքեր ապրիլի 9-19-ը պետք է մասնակցեն Դուբայում անցկացվելիք խոշոր օփենին: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարում ելույթ կունենան գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը: