31/03/2011 12:31
Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունն ավարտվեց
Գերմանական Դորտմունդում ավարտվեց Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Խաղային առաջին օրվա արդյունքներին արդեն ծանոթացրել ենք, իսկ երկրորդ օրը, ցավոք, մեր մարզիկների համար հաջող չէր: 55 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Ջաբուրյանը պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակչում` պարտվելով Բելառուսի ներկայացուցիչ Անդրեևին: Սպասելիքները չարդարացրեցին նաև 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը և 120 կգ քաշային Ռուսլան Բասիևը:
Ավելացնենք, որ ապրիլի 2-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: