31/03/2011 09:27
Լիբիայի ԱԳ նախարարը փախել է Քադաֆիի ռեժիմից Լոնդոն
Լիբիայի արտգործնախարար Մուսա Կուսան անսպասելիորեն ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք: Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ Կուսան փախել է Մուամար Քադաֆիի ռեժիմից:
Ավելի վաղ պաշտոնական Տրիպոլին հայտարարում էր, թե Կուսան արտասահման է մեկնել դիվանագիտական առաքելությամբ:
Սակայսն, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հաղորդմամբ` Կուսան հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը:
«Մենք կոչ ենք անում Քադաֆիի շրջապատին` լքել նրան», - ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: