31/03/2011 11:22
Մինսկում ԵԱՀԿ գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը
Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ չեն երկարաձգել Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը և այն կդադարեցնի իր գործունեությունը դեկտեմբերի 31-ին: Այսօր եռամսյա ժամկետի վերջին օրն էր` առաքելության տեխնիկական փակման համար:
Համաձայն Բելառուսի ներկայացուցիչների` անցած տարվա դեկտեմբերին արված հայտարարությանը` գրասենյակի փակումը կապված է դրա պահանջի բացակայության հետ:
Բելառուսի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Անդրեյ Սավինիխը գիտակցված է անվանել այս որոշումը և նշել է, որ դա կապված է Բելառուսում ԵԱՀԿ առաքելության պահպանման համար օբյեկտիվ հիմքերի բացակայության հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: