31/03/2011 14:45
ԼՂ հիմախնդրրի լուծումը մեկն է` ինքնորոշման իրավունքի ճանաչում
«Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրեց խոսքն ու գործը կհամապատասխանեն», - Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով Սոչիում մարտի 5-ին տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներին:
Երկրի ղեկավարը հայտնեց, որ Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մասին, շեշտվել է, որ լուծումը կարող է լինել միայն միջազգային իրավունքի սահմաններում և բանակցությունների արդյունքում:
«Լուծումը կարող է մեկը լինել` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այն լինի խոչընդոտներով և դժվարություններով լեցուն», - հայտարարեց ՀՀ Նախագահը: