31/03/2011 13:39
Շակիրայի երգերն այլևս չեն հնչի «Սանտյագո Բեռնաբեուում»
Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում այլևս չեն հնչի լատինաամերիկացի հանրահայտ երգչուհի Շակիրայի երգերը: Հաստատված ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր խաղի մեկնարկից երկու ժամ առաջ մարզադաշտում երաժշտություն են հնչեցնում` երկրպագուներին զբաղեցնելու համար: Կոլումբիացի երգչուհին ամենահայտնի ու սիրված կատարողներից մեկն է, բայց այժմ որոշել են հրաժարվել նրա ստեղծագործություններից: Պաշտոնական բացատրություն դեռ չի եղել: Իսպանական «Marca»-ի վարկածով` Շակիրայի երգերը «Բեռնաբեուում» չեն ուզում լսել այն պատճառով, որ նա հանդիպում է կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեի հետ: