31/03/2011 10:17
Սիրիայի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ
Սիրիայի Լաթակիա նավահանգստում ոստիկանությունը կրկին կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք փողոց էին դուրս եկել նախագահ Բաշար Ասադի ելույթից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը, բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան նաև վիրավորներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին բարեփոխումներ անցկացնել:
Նշենք, որ Սիրիայի կառավարական աղբյուրները այս տեղեկատվությունը չեն հաստատել: