01/04/2011 09:39
Իրավապաշտպանները դատապարտել են Ադրբեջանում դաժան բռնաճնշումները
Amnesty International ոչ կառավարական միջազգային կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում ձերբակավել է 11 ընդդիմադիր քաղաքական գործիչ, որոնք մտադիր էին մասնակցել շաբաթ օրը Բաքվում կայանալիք «Ցասման օրվանը»:
Եվրոպայում և Ասիայում Amnesty International -ի ծրագրերի տնօրենի տեղակալ Ջոն Դոլհուիսենը դատապարտել է «ադրբեջանական կառավարության բռնաճնշումները»:
«Ադրբեջանական կառավարության կանխարգելիչ բռնաճնշումները` ուղղված բարեփոխումներ պահանջողների դեմ, լայնածավալ էին և դաժան», - համաձայան Բի-բի-սի-ի, հայտարարել է Amnesty International-ի ներկայացուցիչը:
Նշենք, որ հինգշաբթի օրը Բաքվի քաղաքապետարանը մերժել է քաղաքի կենտրոնում ցույց անցկացնելու ընդդիմության խնդրանքը, սակայն կառավարության հակառակորդները, այնուամենայնիվ, մտադիր են փողոց դուրս գալ: