01/04/2011 18:30
Բակո Սահակյանն ընդունել է Արամ Սիմոնյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի և Արցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի պետական համալսարանի հետ կապերի խորացման և մեր հանրապետության կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: