01/04/2011 11:13
Guardian. Քադաֆիի որդու օգնականը բանակցում է Լոնդոնում
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին մի քանի որ առաջ Լոնդոն է գործուղել իր խորհրդականին` բրիտանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին գրում է Guardian-ը` հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին:
Բանակցությունները վարող Մոհամեդ Իսմայիլը նաև Կադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի օգնականներից է:
Սա կոալիցիայի ռմբակոծելուց հետո Լիբիայի կողմից բանակցություններ վարելու առաջին փորձը չէ: Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ Քադաֆիի ներկայացուցիչներն ամերիկյան դիվանագետների հետ փորձել են քննարկել Լիբիայի առաջնորդի ապագան: