01/04/2011 17:36
Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: