01/04/2011 12:13
Ռաֆայել Նազարյանը գլխավորեց Հայաստանի երիտասարդական հավաքականը
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Ռաֆայել Նազարյանն ստեղծագործող ֆուտբոլիստ էր, և հույս ունենք, որ նրա ղեկավարությամբ երիտասարդական ընտրանու ֆուտբոլիստներն աչքի կընկնեն ոչ ստանդարտ մտածելակերպով, և այնպիսի նոր ֆուտբոլիստներ ի հայտ կգան, ովքեր կկարողանան համալրել Հայաստանի ազգային թիմը:
Հիշեցնենք նաև, որ Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղը մեր մինչև 21 տարեկանների թիմը կանցկացնի հունիսի 7-ին` Երևանում մրցակցելով Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի հետ: