02/04/2011 10:57
Մոսկվան հրաժեշտ է տալիս Լյուդմիլա Գուրչենկոյին
Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը հրաժեշտ են տալիս կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոյին:
«Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը` ժամը 10:00-ին Գրողների կենտրոնական տանը, իսկ հրաժեշտի արարողությունը` 12:00-ին»,- համաձայն «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության մամուլի քարտուղար Դմիտրի Յակունինը:
Դերասանուհու հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր` «Նովոդևիչյան» գերեզմանատանը:
Լ. Գուրչենկոն մահացել է չորեքշաբթի օրը, իր բնակարանում, կյանքի 76-րդ տարում: