02/04/2011 09:43
ՄԿԽ. Կոտ-դ'Իվուարում մեկ շաբաթում առնվազն 800 մարդ է սպանվել
Վերջին շաբաթվա ընթացքում Կոտ-դ'Իվուարի Դուեկուե քաղաքում առնվազն 800 մարդ է սպանվել: Այս մասին, ըստ Բի-բի-սի-ի, հայտնել է Միջազգային Կարմիր Խաչը:
Այդ մարդիկ, կազմակերպության տվյալներով, միջհամայնքային բախումների զոհ են դարձել:
Կոտ-դ’Իվուարում Միջազգային Կարմիր Խաչի պատվիրակության ղեկավարը սարսափելի է անվանել տեղի ունեցած արյունահեղությունը:
Միևնույն ժամանակ, դեռ շարունակվում են մարտերը ՄԱԿ-ի կողմից ճանաչված նախագահ Ալասան Ուատարուի և նախագահական պաշտոնը լքել հրաժարվող Լորան Գբագբոյի կոմնակիցների միջև:
Ալասան Ուատարուին սատարողները պատրաստվում են գրոհել Գբագբոյի նստավայրը: