02/04/2011 10:46
Նեվիլ-ան-Ֆերրանի քաղաքապետը որոշել է ազատվել Մարիաննայի կրծքերից
Ֆրանսիական Նեվիլ-ան-Ֆերրան փոքրիկ քաղաքի քաղաքապետը որոշել է ազատվել Ֆրանսիական հանրապետության խորհրդանիշ` Մարիաննայի կիսնադրուց, հաղորդում է Լենտա.ռու-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին:
Ինչպես պատմել են քաղաքապետի ենթակաները, որոշման պատճառն այն է, որ Մարիաննայի կուրծքը չափազանց մեծ է: Աշխատակիցներից մեկի խոսքով, ով ցանկացել է անհայտ մնալ, Մարիաննայի շքեզ մարմնաձևերը ստիպում են մարդկանց բամբասել և պաշտոնական արարողությունների ժամանակ շեղել ուշադրությունը:
Մարիաննայի տերակոտե արձանը տեղադրվել է քաղաքապետարանի ամուսնությունների գրանցման սրահում 2007թ.-ին: Ինչպես պարզաբանել է կիսանդրու հեղինակը, նա միտումնավոր է մեծացրել Մարիաննայի կուրծքը, որպեսզի այն խորհրդանշի հանրապետության առատաձեռնությունը: Քանդակագործը քաղաքապետի որոշումն անվանել է աբսուրդ և հիշեցրել, որ հենց ինքն է քանդակն ընտրել մի քանի տարբերակներից:
«Հույս ունեմ, նա արձանը չի ոչնչացնի»,- ամփոփել է նկարչուհին: