02/04/2011 12:01
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը երկուշաբթի կայցելի Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է Չինաստանի միջազգային ռադիոկայանը` այս մասին ասված է Թուրքիայի ԱԳ նախախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը կհանդիպի Թուքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպմանը կմասնակցեն նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն և պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը:
Ըստ աղբյուրի` նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն ապրիլի 14-15-ին Թուրքիայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգը:
Սպասվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի նաև Լիբիայում տիրող իրավիճակը, որտեղ ՆԱՏՕ-ն ստանձել է ռազմական գործողությունների հրամանատարությունը: