05/04/2011 12:02
Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է ծառայակցին
Ադրբեջանի զինված ուժերում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել, որի հետևանքով զինծառայող է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Միջադեպը գրանցվել է ապրիլի 4-ին, այդ երկրի զինված ուժերի՝ Թովուզում տեղակայված զորամասերից մեկում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռամիլ Ալիևի՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի զինծառայող Ասիֆ Ալիևին, ով քիչ անց մահացել է:
Սպանված զինծառայողը զինվորական ծառայության էր զորակոչվել Սալյանի զինկոմիսարիատից (1991 թվական):
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրանցված միջադեպը պաշտոնապես հաստատել է: