05/04/2011 10:04
Ճապոնիայում աղետի զոհերի թիվը գերազանցել է 12,3 հազարը
Ճապոնիայի ազգային ոստիկանական գործակալությունը հաղորդում է մարտի 11-ին ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքով 12 հզ. 341 զոհի մասին:
Գործակալության պաշտոնական տվյալներով` առավել շատ զոհվել են Միյագի պրեֆեկտուրայում` 7530 մարդ, ինչպես նաև Իվատեում` 3592 մարդ, և Ֆուկուսիմայում` 1159 մարդ:
Անհայտ կորածների ցուցակում նշվում է 15 հզ. 347 մարդու անուն:
Ինտերֆաքսի փոխանցմամբ, գույքային կորուստը կազմում է ավելի քան 140 հզ. վնասված շենքեր և մոտ 46 հզ. լիովին ավերված կառույցներ: