05/04/2011 09:42
Լիբիայի իշխանությունը պատրաստ է ընտրություններ անցկացնել
Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընտրություններ անցկացնել և բարեփոխել երկրի քաղաքական համակարգը, սակայն միայն ժողովուրդը պետք է որոշի` մնա Մումար Քադաֆին, թե հեռանա:
«Մենք կարող ենք ցանկացած քաղաքական համակարգ հաստատել, ցանկացած փոփոխություններ իրականացնել` Սահմանադրությունում, ընտրական համակարգում, սակայն անհրաժեշտ է առաջնորդ, ով կկազմակերպի այդ ամենը: Մենք համոզված ենք դրանում», - ըստ ՌԲԿ.ռու-ի, Լիբիայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը:
Դիմելով Արևմուտքի երկրներին` նա նաև նշել է. «Ո՞վ եք դուք, որ որոշենք, թե ինչ պետք է անեն լիբիացիները: Ինչո՞ւ նրանք չեն ուզում հասկանալ, որ միայն լիբիացիները կարող են որոշել` կհեռանա լիբիական առաջնորդը իր պաշտոնից, թե ոչ, փոխել քաղաքական համակարգը, թե ոչ»:
Միևնույն ժամանակ, Մուսա Իբրահիմը ափսոսանք է հայտնել, որ Իտալիան որոշում է ընդունել սատարել ապստամբներին: