05/04/2011 09:15
Եմենում բախումների հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել
Եմենի Թաիզ և Խոդեյդա քաղաքներում հակակառավարական ցույցերը ցրելու հետևանքով 21 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Reuters-ին:
Թաիզում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, որոնք փորձել են գրոհել կառավարական շենքերից մեկը: Բժիշկները վկայել են, որ բախումների հետևանքով 15 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասնում է երեք տասնյակի:
Խոդեյդայում, որը գտնվում է Կարմիր ծովի ափին, ոստիկանները և զինվորականները` քաղաքացիական հագուստ հագած, կրակ են բացել նախագահ Ալի Աբդալա Սալեխի նստավայրերից մեկը գրոհել ցանկացողների վրա: Ավելի ուշ, բժիշկները հաղորդել են 6 զոհի մասին:
Եմենի նախագահը ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ, սակայն հերքել է տեղեկատվությունը, թե մարդիկ զոհվել են իրավապահների գործողությունների արդյունքում: