06/04/2011 10:46
Սկսվում է Սիլվիո Բեռլուսկոնիի դատավարությունը
Միլանում սկսվում է Սիլվիո Բեռլուսկոնիի դատավարությունը: Իտալիայի վարչապետին մեղադրում են անչափահաս աղջիկների հետ սեռական կապերի մեջ: Այսօրվա դատական նսիտը տեխնիկական կլինի և կանցնի փակ դռների հետևում: Անձամբ Բեռլուսկոնին, ըստ ամենայնի, դատարանի դահլիճում չի հայտնվի: Սկզբում կլսեն վկաներին, որոնք մեղադրող կողմից մոտ 150 հոգի են:
Գործի գլխավոր հերոսուհին մարոկացի պարուհի Ռուբին է: Բեռլուսկոնիի հետ սեռական կապի փաստն աղջիկը հերքում է, սակայն խոստովանում է, որ խնջույքներից մեկից հետո վարչապետն իրեն 7 հզ. եվրո է նվիրել:
Բացի այդ, Բեռլուսկոնին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Երկուշաբթի խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է այդ մեղադրանքը Միլանի դատարանից դուրս քննելու և գործը հատուկ նախարարական տրիբունալ հանձնելու օգտին, հաղորդում է «Ռոսսիա-24» հեռուստաալիքը: