06/04/2011 14:09
Ապրիլի 7-ին կատարվելու է կանանց օրհնության հատուկ կարգ
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Սուրբ Աստվածածնի ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում Ս. Պատարագի ավարտին կատարվելու է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից: