08/04/2011 10:26
Թունավորված կաթից Չինաստանում երեք երեխա է մահացել
Կաթի մեջ պարունակող նիտրիտից երեք երեխա է մահացել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում: Այդ մասին, համաձայն Ռիա Նովոստիի, հաղորդում է Սինխուա գործակալությունը` վկայակոչելով տեղական իշխանության տարածած հաղորդագրությանը:
Եվս 35 մարդ, հիմնականում մինչև 14 տարեկան, բուժում են անցնում նմանատիպ ախտորոշմամբ Պինլյան քաղաքի երկու հիվանդանոցներում: Հիվանդներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես ցույց է տվել նախնական հետաքննությունը, բոլոր տուժածները թունավորվել են նիտրիտով` խմելով տեղի երկու ֆերմաներում արտադրված կաթը:
Ֆերմաները փակված են, մենեջերների նկատմամբ անցկացվում է հետաքննություն: