08/04/2011 09:59
Առնվազն երկու մարդ է զոհվել Ճապոնիայում նոր երկրաշարժի հետևանքով
Առնվազն երկու մարդ է զոհվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում նախօրեին տեղի ունեցաց նոր երկրաշարժի հետևանքով, որի մագնիտուդը կազմել է 7,4 բալ: Հաղորդվում է 100-ից ավել տուժածների մասին:
Օնագավա քաղաքում գտնվող ԱԷԿ-ում, որը սպասարկում է ՏԵՐՍՈ ընկերությունը, արձանագրվել է ռադիոակտիվ ջրի արտահոսք: Ճառագայթման ֆոնի փոփոխություն չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն` վկայակոչելով Reuters-ին: