09/04/2011 12:26
Վերահսկիչ պալատի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
Ապրիլի 11-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա (ՌԴ): Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է երկու երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների համատեղ խորհրդի նիստ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նիստի ընթացքում կքննարկվի Հայաստանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին հատկացված բյուջետային և արտաբյուջետային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները:
Ստուգումներն իրականացրել են Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն վերահսկիչ մարմինները միասին: Համատեղ նիստում կքննարկվի ստուգումների արդյունքները ամփոփող հաշվետվությունը:
Հայաստանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում վերահսկողությունը իրականացվել է ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև 2010 թ-ին ստորագրված համագործակցության ծրագրի համաձայն:
Ապրիլի12-ին ՀՀ և ՌԴ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները կմեկնեն Ֆինլանդիա` մասնակցելու INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի 5-րդ նիստին: Պատվիրակությունը Հայաստան կվերադառնա մարտի 14-ին: