09/04/2011 09:55
Բրազիլիայում հրաժեշտ են տվել սպանված աշակերտներից առաջինին
Բրազիլիայում տեղի է ունեցել Ռիո-դե-Ժանեյրոյի դպրոցներից մեկում սպանված 12 աշակերտներից առաջինի հուղարկավորության արարողությունը:
Ոստիկանական ուղղաթիռը վարդի տերևներ է շաղ տվել հարյուրավոր մարդկանց վրա, ովքեր եկել էին հրաժեշտ տալու անմեղ զոհին: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Հայտնի է, որ երեխաների վրա կրակ բացողը նույն դպրոցի նախկին աշակերտ է եղել: Վերջինս ինքնասպան է եղել:
Այս վիշտը ծանր շոկային վիճակ է առաջացրել բրազիլացիների մոտ: Երկրում հայտարարված է եռօրյա սուգ: