09/04/2011 09:46
Օբաման կոչ է արել Սիրիայի կառավարությանը վերջ տալ բռնություններին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Սիրիայի կառավարությանը դադարեցնել բռնությունները և լսել ժողովրդի պահանջները:
«Մինչ այս, սիրիական կառավարությունը չի արձագանքել սիրիական ժողովրդի օրինական պահանջներին: Դաժանությունը և ձերբակալությունները սիրիկան ժողովրդի ապրումներին պատասխան չեն: Եկել է ժամանակը, որ Սիրիայի կառավարությունը դադարեցնի բռնաճնշումները սեփական քաղաքացիների նկատմամբ և լսի սիրիական ժողովրդի ձայնը, որը կոչ է անում քաղաքական և տնտեսական իրական բարեփոխումներ իրականացնել», - համաձայն ՌԻԱ Նովոստիի` հայտարարել է Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև իր ցավակցանքն է հայտնել անկարգությունների հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին: