11/04/2011 12:02
Քադաֆին ընդունել է Լիբիայի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ծրագիրը
Գնդապետ Քադաֆին ընդունել է Աֆրիկյան միության կողմից առաջարկված Լիբիայում հիմնախնդրի խաղաղ լուծման ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Հարավաֆրիկյան հանարապետության նախագահ Ջեյկոբ Զուման, ով այժմ գտնվում է Լիբիայում:
Ծրագրի գլխավոր կետը կրակի անհապաղ դադարեցումն է: Այժմ Աֆրիկյան միության պատվիրակությունը պետք է Բենգազիում բանակցի ընդդիմադիր առաջնորդների հետ:
Մուամար Քադաֆիի և Աֆրիկյան միության պատվիրակության միջև բանակցությունները շարունակվել են մի քանի ժամ:
Միջազգային պատվիրակության ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների հարցերին` նշելով, որ խոսքը գնում է կրակի անհապաղ դադարեցման, Լիբիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիների պաշտպանության և հումանիտար օգնության տրամադրման մասին:
ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման հաստատել է, որ Քադաֆին ընդունել է երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ դիվանագետների առաջարակությունները:
Այժմ Բենգազիում իրենց խոսքը պետք է ասեն ընդդիմադիր առաջնորդները: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն: