11/04/2011 12:30
Անդրանիկ Չափարյանը` Եվրոպայի գավաթակիր
Ապրիլի 9-10-ին Հայաստանի ձյուդոյի երիտասարդական և պատանեկան հավաքականները Հունաստանի Սալոնիկ և Ռուսաստանի Տվեր քաղաքում մասնակցեցին Եվրոպայի գավաթի հերթական խաղարկություններին:
Ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի հաղորդմամբ` ապրիլի 9-ին Սալոնիկում 73 կգ քաշային կարգում հանդես եկող երևանցի Անդրանիկ Չափարյանը գերազանց անցկացրեց բոլոր 4 գոտեմարտերը և նվաճեց Եվրոպայի գավաթը: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Թովմասյանը բավարարվեց 5-րդ տեղով:
Տվերում առավել հաջող հանդես եկան հրազդանցի Վահագն Հովսեփյանը և վանաձորցի Արսեն Ղազարյանը. նրանք արժանացան բրոնզե մեդալների:
Ապրիլի 10-ին Հունաստանում գոտեմարտել են նաև 81 կգ քաշային կարգում հանդես եկող չարենցավանցի Մհեր Թավաքալյանը, երևանցիներ Ազատ Աբրահամյանը` 100 կգ, Երջանիկ Կարապետյանը` 48 կգ, Ասիա Լալազարյանը` 57 կգ, իսկ Տվերում` երևանցիներ Ալբերտ Մկրտչյանը, Վլադիմիր Առաքելյանը, Դավիթ Ղազարյանը` 66 կգ, Վլադիմիր Եսայանը, Լևոն Կարապետյանը` 73 կգ, գյումրեցի Նարեկ Բալոյանը 81 կգ: