11/04/2011 12:45
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բեռլինում կայացած Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը: Գրավելով 5-րդ տեղը` հայ մարզիկը մտավ եզրափակիչ փուլ և մյուս 7 ուժեղագույնների հետ միասին վիճարկեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը: Հարություն Մերդինյանը 14,95 միավորով գրավեց երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: Ի դեպ, նա ընդամենը 0,1 միավորով զիջեց արծաթե մեդալին տիրացած ֆրանսիացի Կիրիլ Թոմասոնին:
Հատկանշական է, որ հետխորհրդային շրջանում սա հայաստանյան մարմնամարզության առաջին լուրջ նվաճումն է: