11/04/2011 11:29
Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը
Եվրախորհրդի առաջ Վրաստանի պարտավորությունների իրականացման ու անդամ-պետություններում մահապատժի կիրառման իրավիճակն այսօր Ստրասբուրգում բացվող ԵԽԽՎ նստաշրջանի կենտրոնական թեմաներն են:
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, նստաշրջանում կներկայացվի Եվրախորհրդի անդամակցության համար 1999-ին Վրաստանի կողմից պարտավորությունների կատարման ընդհանուր հաշվերտվությունը:
Գարնանային նստաշրջանի հաջորդ հետաքրքրական թեման կլինի Ռենատա Վոլվենդի հաշվետվությունը` Եվրախորհրդի երկրներում մահապատժի պահպանման հարցի շուրջ:
Աշխատանքային օրակարգի շրջանակում ամենամյա հաշվետվությամբ հանդես կգա նաև ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը, կլինեն միջմշակութային կրոնական հարցերով քննարկումներ, ինչպես նաև կուսումնասիրվեն «Ընտրելու իրավունքն իջեցնել միչև 15 տարեկան», «Եվրոպայի գյուղական համայնքներում կանանց դիրքի մասին» և «Դպրոցներում բռնության կիրառման դեմ պայքարի մասին» հարցերը:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կփակվի ուրբաթ օրը` ապրիլի 15-ին: