12/04/2011 12:01
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Ապրիլի 12-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Քննարկման թեման 5-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. ապրիլի 13-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։