12/04/2011 09:08
Ապրիլի 13-ը Մինսկում սգո օր է հայտարարված. զոհվել է 12 մարդ
Ապրիլի 11-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» (Հոկտեմբերյան) կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Մինսկի բուժհաստատություններ է տեղափոխվել 126 մարդ, նրանցին 22-ը` ծանր վիճակում: Այս մասին, համաձայն «Բելոռուսկիե նովոստի» գործակալության, հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն:
Բելառուսի բժիշկները կոչով դիմել են բնակչությանը` արյուն հանձնել պայթյունից տուժածների համար:
Պարզվել է, որ պայթյունի ուժգնությունը կազմել է 5-ից 7-կգ տրոտիլ: Այս տվյալները հաղորդել է Բելառուսի ՆԳ նախարար Անատոլի Կուլեշովը: Նա տեղեկացրել է, որ պայթյունի պահին գնացքն ընթանում էր Հաղթանակի հրապարակից դեպի Անխախության հրապարակ: Պայթյունի պահին դեպքի վայրում 300 մարդ է եղել:
Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Բելառուսի մայրաքաղաքում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարված: