13/04/2011 14:54
Հայաստանի ընտրանին Նինբո կմեկնի ուժեղագույն կազմով
Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ` Արշակ Պետրոսյան), կմասնակցի հուլիսի 15-26-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, մրցաշարում հանդես կգան աշխարհի տասը ուժեղագույն թիմերը` Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ընտրանիները: