13/04/2011 14:31
Դ. Բաբայան. «Չի շրջանցվել նաև Ստեփանակերտի օդանավակայանի թեման»
«Հանդիպման ընթացքում քննարվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող մի շարք հիմնահարցեր: Նախագահ Բակո Սահակյանը հերթական անգամ ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, խոսել Ադրբեջանի ոչ կառուցողական գործելաոճի մասին»,- մեկնաբանելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ շոշափված հարցերը՝ Aysor.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նա տեղեկացրեց, թե հանդիպման ընթացում համաախագահներին իրազեկվել է, որ ադրբեջանական կողմը տարբեր երևույթները փորձում է խեղաթյուրված ներկայացնել, ինչպես նաև քաղաքականացնում է հումանիտար բնույթի հարցերը, այդ թվում՝ դաշտային առաքելության իրականացրած աշխատանքները:
«Չի շրջանցվել նաև Ստեփանակերտի օդանավակայանի թեման, ինչի կապակցությամբ Բակո Սահակյանը խոսել է Բաքվի ոչ կառուցողական հայտարարությունների մասին՝ ընդգծելով, որ դրանք չեն նպաստում ո՛չ հակամարտության կարգավորմանը, և ո՛չ էլ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց Դ. Բաբայանը: