13/04/2011 10:49
Դոհայում բացվում է Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը
Չորեքշաբթի Քատարի մայրաքաղաք Դոհայում բացվում է Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը: Այն կանցնի Մեծ Բրիտանիայի և Կատարի նախագահությամբ: Ավելի վաղ Լոնդոնում հիմնված այդ խմբի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Կանադան, եվրոպական երկրները, Պարսից ծոցի երկրները, Արաբական պետությունների լիգան և Աֆրիկյան միությունը:
Խմբի հիմնական խնդիրը ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելն է, հակամարտության մասնակիցների միջև երկխոսության կազմակերպումն ու իրադրության քաղաքական կարգավորումը, հաղորդում է «վեստի.ռու-ն» ` հղում անելով Ինտերֆաքսին:
ԱՄՆ-ը Կատարում կներկայացնի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը: Նրան կուղեկցեն պետքարտուղարի եվրոպական և եվրաասիական հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը և պետքարտուղարի Մերձավոր Արևելյան հարցերով օգնական Ջեֆրի Ֆելտմանը: