13/04/2011 11:24
Հոսնի Մուբարաքը ձերբակալվել է 15 օրով
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել պետության նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքին 15 օրով ձերբակալելու մասին, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրեսս գործակալությունը` հղում անելով Twitter-ի միկրոբլոգում տեղեկությանը:
Հաղորդման համաձայն, նախկին նախագահի հանդեպ քննություն է տարվում ուժային կառույցների աշխատակիցների կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների գնդակահարությունների փաստերի կապակցությամբ: Քննիչները պարզում են, թե արդյոք Մուբարաքը կարգադրել է ուժ կիրառել ցուցարարների դեմ: Բացի դա, պետության նախկին ղեկավարի հանդեպ գործ է հարուցված անձնական նպատակներով պաշտոնեական իրավասությունները չարաշահելու վերաբերյալ:
Եգիպտոսի նախկին ղեկավարը ներկայումս գտնվում է Շարմ-էշ-Շեյխի միջազգային զինվորական հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել է նախօրեի երեկոյան բարձր ճնշման և սրտի աշխատանքի խախտումների պատճառով: Ավելի ուշ Եգիպտոսի գլխավոր դատախազության քննիչները անմիջապես հիվանդանոցում հարցաքննել են նրան և շփվել տղաների հետ: