13/04/2011 09:48
Մուբարաքին հարցաքննել են հենց Շարմ-էշ-Շեյխի հիվանդանոցում
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հարցաքննել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին հենց Շարմ-էշ-Շեյխի հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել է նախօրեին` բարձր ճնշման և սրտի աշխատանքի հետ կապված խնդիրների պատճառներով: Այս մասին համաձայն ՌԻԱ «Նովոստի»-ի, Եգիպտոսի հեռուստատեսության Առաջին ալիքի եթերում հայտարարել է անցումային շրջանի կառավարության արդարադատության նախարար Մուհամեդ ալ-Գունդին:
Բացի այդ, հարցաքննվել են նաև Մուբարաքի որդիները` Գամալը և Ալյան: Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ վերջիններս ձերբակալված են:
Նախագահի և նրա հարազատների հարցաքննությունը կշարունակվի նաև այսօր առավոտյան:
Բժիշկների հավաստմամբ` Մուբարաքի առողջական վիճակը կայուն է, ինչը թույլ է տալիս շարունակել հարցաքննել նրան: