14/04/2011 09:43
Քեթրին Զետա-Ջոնսը հոգեբուժարան է ընկել
Բրիտանացի հանրահայտ դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը ստիպված է եղել որոշ ժամանակ անցկացնել հոգեբուժարանում: Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին, Ջոնսը տառապում է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով:
Դերասանուհու ներկայացուցիչը նշել է, որ խանգարման պատճառ է հանդիսացել չափազանց ծանր տարին. Քեթրինը օգնում էր ամուսնուն` Մայքլ Դուգլասին, պայքարել կոկորդի քաղցկեղի դեմ: Բուժման արդյունքում Դուգլասն ապաքինվել է, իսկ Քեթրին Զետա-Ջոնսն իրեն արդեն լավ է զգում և «անհամբերությամբ սպասում է, թե երբ է վերադառնալու երկու ֆիլմերում աշխատանքին»: