14/04/2011 12:44
Նախարար. Ցրտահարությունը մեղմվել է
Անցած գիշեր սպասվող ցրտահարությունը մեծ վնասներ չի պատճառել գյուղատնտեսական բերքին: Նման հավաստիացում արեց լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Ցրատահարության վտանգը շատ մեծ էր: Երեկ ամբողջ օրն այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ ենք կատարել, հաղորդագրություններ են ուղարկվել հեռախոսներին, հեռուստատեսությամբ հաղորդումներ հեռաձարկվեցին, ամբողջ գիշեր մեր խմբերը շրջել են Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ ամենամեծ վտանգն էր կանխատեսվում, բայց ամպամածություն եղավ, որը նպաստեց, որ ցրտահարությունը մեղմվի»,- ասաց Ս. Կարապետյանը:
Նախարարի խոսքով` գրանցվել է 0-2 աստիճան ցուրտ, որի հետևանքները բացասական չեն: